Քննարկվել է Դիլիջանում «Գրին Ռոք» հիմնադրամի կողմից գործարկված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի գործունեությունը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են Դիլիջանում զբոսաշրջության, կրթության և ենթակառուցվածքների զարգացմանը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Դիլիջանում հիմնադրամի կողմից գործարկված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի գործունեությանը։ Քննարկվել են սփյուռքահայերի ներգրավվածության, ինչպես նաև համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Source: aravot.am

Follow the Journey of Green Rock Foundation

Sign up to see the stories behind our projects and the people who make them possible. We’ll share regular updates on the progress we’re making together in Dilijan and how you can be a part of what's next.