Skip to content
  • Մեր մասին
    • Ինչ ենք մենք անում
    • Մեր մոտեցումը
    • Մեր պատմությունը
  • Նախագծեր
    • Apicius Armenia
    • Meet Dilijan
    • Next Gen
    • DiliDogs City
    • Ձմեռը Դիլիջանում
    • Դիլիջանի քաղաքային տեսքի բարելավման հայեցակարգ
    • Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028
    • Դիլիջանի 100 կանայք
  • Պատմություններ Դիլիջանից
  • Նորություններ
  • Կապ
Change language to English Change language to Русский
Նվիրաբերել

«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին

Գլխավոր էջ » «Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին

«Green Rock» բարեգործական հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն ջութակահար Կարեն Շահգալդյանը ստորագրեցին Դիլիջանում համատեղ մշակութային գործունեություն սկսելու մտադրության մասին հուշագիր։ Եկատերինա Բրեդիխինա. «Մեր հիմնադրամը Դիլիջանում ակտիվորեն զարգացնում է սոցիալական և կրթական գործունեություն տարբեր ոլորտներում, և մենք վաղուց փնտրում ենք մշակութային ոլորտում զարգանալու հնարավորություններ։ Մեր կարծիքով, զբոսաշրջության ներդաշնակ զարգացմանը չնայած, Դիլիջանում իսկապես պակասում են մշակութային միջոցառումները։ Եվ մենք շատ ուրախ ենք, շնորհիվ Կարեն Շահգալդյանի հետ մեր համաձայնության, վերջապես հնարավորություն ունենալ աշխատելու այս ոլորտում։ Հաջորդ տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն կտան այցելել Դիլիջան մի քանի օրով, այլ ոչ թե պարզապես կարճատև մնալով։ Կարեն Շահգալդյան. «Ես ուրախ եմ այս գործընկերության մեկնարկի համար և վստահ եմ, որ Դիլիջանի նկատմամբ մեր ընդհանուր սերը կօգնի մեզ լիարժեքորեն իրականացնել բոլոր նախագծերը։ Ինձ համար շատ կարևոր է, որ «Green Rock» հիմնադրամը նվիրված է քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը և պատրաստ է աջակցել կոնկրետ քայլերի։ Ես նաև ուրախ եմ, որ հիմնադրամը ոգևորությամբ ընդունեց և հաստատեց իմ առաջարկած բոլոր նախագծերը, դա հնարավորություն է տալիս անմիջապես անցնել ծրագրերի իրականացմանը։ Այս համատեղ նախագծերից առաջինը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ, Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի անվան համերգասրահում։ Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Լևոն Առաքելյանը կներկայացնեն համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանին և «Հայկական հնգյակի» կոմպոզիտորներին։ Այդ երեկո կբացվի նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված հայ կոմպոզիտորներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որը կնվիրաբերվի Կոմպոզիտորների տանը։ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ավելի մանրամասն խոսեց միջոցառման մասին. «Շատ խորհրդանշական է, որ այս համագործակցության սկիզբը դրվում է Մաեստրոյի տանը։ Խորհրդանշական է նաև այն փաստը, որ առաջին Նախագիծը նվիրված է Արամ Խաչատրյանին և իր հետևորդներին՝ «Հայկական կոմպոզիտորական հնգյակին» ։ Ուրախ եմ, որ այս կարևոր և հրաշալի համագործակցության մեկնարկի անմիջական մասնակիցն եմ լինելու։ Հաջողություններ եմ մաղթում Կարեն Շահգալդյանին և «Green Rock» հիմնադրամին իրենց ապագա բոլոր համատեղ նախագծերում։ Фонд «Green Rock» и скрипач Карэн Шахгалдян объявили о начале культурной деятельности в Дилижане. Директор Благотворительного фонда «Green Rock» Екатерина Бредихина и скрипач Карэн Шахгалдян, директор Фонда развития классической музыки подписали письмо о намерениях в связи с началом совместной культурной деятельности в Дилижане. Екатерина Бредихина: «Наш фонд активно развивает социально-образовательную деятельность в Дилижане, в разных направлениях, и мы давно искали возможность для развития в сфере культуры. Так как, на наш взгляд, при гармоничном развитии туристического потока, Дилижану действительно не хватает культурных мероприятий. И мы очень рады, благодаря нашим договорённостям с Карэном Шахгалдяном, наконец получить возможность для работы и в этом направлении. На ближайший год запланирован ряд мероприятий, которые дадут возможность туристам приезжать в Дилижан на несколько дней, а не краткосрочно.» Карэн Шахгалдян: «Я очень рад началу этого партнёрства и уверен, что наша общая любовь к Дилижану поможет самой лучшей реализации всех проектов. Для меня очень важно, что фонд «Green Rock» настроен на созидание и готов поддерживать конкретные шаги по развитию культурной жизни города. Также мне очень приятно, что Фонд с энтузиазмом принял и одобрил все предложенные мной проекты и мы немедленно приступаем к их воплощению.» Первый из совместных проектов состоится 15-го июля в 19.00, при поддержке Союза композиторов Армении и пройдёт в Концертном зале имени Бетховена в Доме творчества композиторов в Дилижане. Концерт пианистки Армине Григорян, скрипача Карэна Шахгалдяна и виолончелиста Левона Аракеляна, посвящённый Араму Хачатуряну и композиторам «Армянской пятёрки». В течение вечера также состоится открытие фотовыставки, посвященной армянским композиторам, организованной Домом-музеем Арама Хачатуряна, которая будет передана в дар Дому творчества композиторов. Подробнее о событии рассказала Армине Григорян, директор Дома-музея Хачатуряна: «Очень символично, что начало этого сотрудничества происходит именно в Доме Маэстро, так как первый концерт проекта посвящён Араму Ильичу и уникальному творческому объединению — «Армянской пятёрке». Я буду очень рада принять участие в этом концерте и хочу пожелать удачи всем будущим совместным проектам Фонда «Green Rock» и Карэна Шахгалдяна.»
08.07.2026

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։

  • Մեր մասին
    • Ինչ ենք մենք անում
    • Մեր մոտեցումը
    • Մեր պատմությունը
  • Նախագծեր
    • Apicius Armenia
    • Meet Dilijan
    • Next Gen
    • DiliDogs City
    • Ձմեռը Դիլիջանում
    • Դիլիջանի քաղաքային տեսքի բարելավման հայեցակարգ
    • Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028
    • Դիլիջանի 100 կանայք
  • Պատմություններ Դիլիջանից
  • Նորություններ
  • Կապ
Նվիրաբերել

Հեռախոսահամար՝
+374 44 240 205
Էլ․ հասցե՝
welcome@greenrock.foundation
Հասցե՝
7/7 Moldovakan St. Dilijan, Tavush

© 2026 Green Rock Foundation | All rights reserved
Գաղտնիության քաղաքականություն | Պայմաններ և դրույթներ