Next Gen

Դիլիջանի ապագան այն դեռահասներինն ու երիտասարդներինն է, ովքեր այժմ մեծանում են այստեղ։ NextGen ծրագիրը հենց այդ երիտասարդների համար է․ նրանք գտնում են խնդիրները, նախագծում լուծումներ և առաջնորդում դրանց իրականացումը՝ ստանալով մասնագիտսական և կազմակերպչական աջակցություն և ֆինանսավորում։

Մենք նրանց տրամադրում ենք երեք հիմնական բան․

Հմտություններ

Նախագծերի կառավարում, առաջնորդություն և քաղաքացիական ներգրավվածության ուսուցում։

Ռեսուրսներ

Մինչև 600,000 ՀՀ դրամ փոքր դրամաշնորհ իրենց գաղափարները իրականացնելու համար։

Մասնագիտական աջակցություն

Փորձառու մասնագետների շարունակական ուղեցույց։
Այնուհետև մենք հետ ենք կանգնում և թույլ տալիս նրանց առաջնորդել իրենց ծրագրերը։

2025 թվականի նախագծեր

Շամախյան թաղամասի խաղահրապարակ

Տարածքի մի խումբ տեղացի դեռահասներ տեսան լքված մի պարտեզ՝ որպես հնարավորություն։ Նրանք պլանավորեցին վերանորոգումը, հավաքեցին կամավորներ, մաքրեցին փլատակները, ներկեցին պատերը և վերակառուցեցին խաղահրապարակը։ Մեծահասակները աջակցություն և նյութեր տրամադրեցին, բայց բոլոր քայլերը ղեկավարեցին դեռահասները։ Այժմ երեխաները ամեն օր խաղում են այնտեղ։

QR Դիլիջան

Մեկ այլ երիտասարդական թիմ նկատեց, որ զբոսաշրջիկներն ու նույնիսկ տեղացիները անցնում են նշանավոր վայրերի կողքով՝ չիմանալով դրանց պատմությունը։ Նրանք ուսումնասիրեցին տարբեր կայքեր, պատրաստեցին տեղեկատու նյութեր, ստացան քաղաքային կառավարության համաձայնությունը և տեղադրեցին QR կոդեր ամբողջ քաղաքում։ Այժմ հազարավոր այցելուներ կարող են Դիլիջանի պատմությունն ու մշակույթը հեշտությամբ բացահայտել մեկ պարզ սկանով։

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։