«Meet Dilijan»-ը հրավեր է բացահայտելու մի վայր, որտեղ բնությունը, մշակույթը և համայնքը միաձուլվում են այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ։ Սա համայնքակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի, միավորելով տեղական բիզնեսները, մշակութային կազմակերպությունները և ստեղծագործ մարդկանց, աշխարհին ներկայացնելու այն ամենը, ինչը դարձնում է այս քաղաքը յուրահատուկ։ Մենք աշխատում ենք այն գործընկերների հետ, ովքեր հավատում են, որ Դիլիջանը պետք է հայտնի լինի ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլ մարդկանց ճանապարհորդական ընկալումները փոխող վայր։
Ինչու՞ ընտրել Դիլիջանը
Ճամփորդների համար՝ տարվա բոլոր եղանակներին
Բնության մեջ արմատավորված, մշակույթով հարուստ
Տարածաշրջանի սրտում
Ոչ միայն զբոսաշրջություն
«Meet Dilijan»-ը աշխատում է իրական խնդիրների լուծման վրա, որոնք հարում են սեզոնայնության, ենթակառուցվածքային ու կայուն զարգացման հարցերին։ Մենք փորձում ենք ստեղծել զբոսաշրջության այնպիսի մոդել, որը արդյունավետ կլինի բոլորի համար, հատկապես նրանց, ովքեր Դիլիջանը իրենց տունն են համարում։
Զբոսաշրջությունը իր իրական նշանակությունը կստանա միայն այն ժամանակ, երբ տեղական բիզնեսները կզարգանան տարվա բոլոր ամիսներին, երբ երիտասարդներն աշխատանք կգտնեն իրենց իսկ քաղաքում, իսկ հյուրերը տուն կվերդառնան՝ լցված խորը հարգանքով դեպի այն մշակույթը, որը բացահայտել են։ Դիլիջան այցելող զբոսաշրջիկների քանակը իհարկե կարևոր է, բայց այն բավական չէ։ Երկու կողմերի համար ամենաառանցքայինը փոխադարձ կապի ստեղծումն է։
Ծանոթացե՛ք Դիլիջանին
Անկախ նրանից՝ սա ձեր առաջին այցն է, թե տասներորդը, «Meet Dilijan»-ը կօգնի ձեզ բացահայտել քաղաքը այնպես, ինչպես դուք եք ցանկանում։