Դիլիջանի քաղաքային տեսքի բարելավման հայեցակարգ

Դիլիջանն ունի Հարավային Կովկասի ամենագեղեցիկ փոքր քաղաքներից մեկը համարվելու բոլոր նախադրյալները։ Սակայն գեղեցկությունն ու ներդաշնակությունը նույնը չեն։ Քաղաքում քայլելիս կզգաք, որ այն գեղեցիկ է, բայց ոչ հավասարապես։ Քանզի քաղաքը զարգանում է ու գրավում նոր ներդրումներ, նոր այցելուներ, և նոր էներգիա, կարիք կա նաև, որ այն ունենա ներդաշնակ տեսք, և քաղաքի փողոցները խոսեն իրար հետ՝ միևնույն ժամանակ վստահանալով, որ քաղաքը կզարգանա պահպանելով իր առաջնային էությունը։

Ահա թե ինչու Green Rock հիմնադրամը, տեղացի շահագրգռված անձնանց հետ մեկտեղ աջակցել է Դիլիջանի քաղաքապետարանին մշակելուԴիլիջանի քաղաքային դիզայնի շրջանակային փաստաթուղթը։ Սա ռազմավարական ուղեցույց է, որը սահմանում է հստակ և գործնական դիզայնային չափանիշներ հանրային տարածքների և փողոցներին նայող տարրերի համար ամբողջ քաղաքում։ Նպատակը քաղաքին տալ ներդաշնակ վիզուալ ինքնություն՝ հարգելով նրա ժառանգությունը, սակայն համապատասխանելով ժամանակակից չափանիշներին։ Այսկերպ յուրաքանչյուր փողոց, հրապարակ և խանութ միասնաբար կստեղծի այն միտքը, որ այն պատկանում է միևնույն քաղաքին։

Պատրաստ լինելուն պես այս փաստաթուղթը հասանելի կլինի բաց հանրությանը և կկցվի Դիլիջանի արդեն գոյություն ունեցող քաղաքաշինական փաստաթղթերին՝ տրամադրելով բնակիչներին, բիզնեսներին և զարգացնողներին միասնական ուղեցույց քաղաքի զարգացման համար։

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։