Դիլիջանի 100 կանայք

«Դիլիջանի 100 կանայք» դիմանկարների և անձնական պատմությունների նախագիծ է՝ նվիրված Դիլիջանում ապրող կանանց, որոնք իրենց առօրյա կյանքով ձևավորում են քաղաքի դիմագիծը։

Նախագիծը մեկնարկել է Կանանց միջազգային օրը և համախմբում է Դիլիջանի 100 կանանց՝ ուսուցչուհիների, գործարար կանանց, մայրերի, արվեստագետների, քաղաքում վերջերս բնակություն հաստատածների, այստեղ ողջ կյանքն ապրած կանանց, ինչպես նաև նրանց, ում պատմությունները հաճախ մնում են իրենց տների պատերի ներսում։

Մենք լուսանկարում ենք յուրաքանչյուր մասնակցի և հրավիրում նրան տեսախցիկի առջև պատմելու իր պատմությունը՝ Դիլիջանի հետ ունեցած կապի, կյանքի փորձառությունների, աշխատանքի և քաղաքի կյանքում իր ունեցած դերի մասին։ Տարվա ընթացքում այս պատմությունները հրապարակում ենք մեր Instagram-ի էջում՝ առանձին Reels տեսանյութերի տեսքով՝ համայնքին հերթով ծանոթացնելով յուրաքանչյուր կնոջ հետ։ Սակայն լուսանկարներն առայժմ մնում են հանրության համար անտեսանելի։

Դիմանկարները գաղտնի են պահվում մինչև ցուցահանդեսների շարքի մեկնարկը, որտեղ դրանք առաջին անգամ կներկայացվեն հանրությանը։ Չորս ցուցահանդեսների ընթացքում յուրաքանչյուր անգամ կբացահայտվի 25 դիմանկար։ Նախագծի ավարտին բոլոր 100 դիմանկարները կմիավորվեն՝ ստեղծելով Դիլիջանի կանանց հավաքական տեսողական պատկերը։

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։