International hospitality education, rooted in Dilijan.
Apicius Armenia-ն տարածաշրջանի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցն է, որը ստեղծվել է Green Rock Հիմնադրամի և Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի հայտնի Apicius հյուրընկալության միջազգային դպրոցի համագործակցության արդյունքում։
Մենք պատրաստում ենք այնպիսի մասնագետների, ովքեր կերտելու են Հայաստանում զբոսաշրջության, խոհարարության և հյուրընկալության ոլորտների ապագան։ Եվ դա արվում է հենց այստեղ՝ Դիլիջանում։
Մենք պատրաստում ենք այնպիսի մասնագետների, ովքեր կերտելու են Հայաստանում զբոսաշրջության, խոհարարության և հյուրընկալության ոլորտների ապագան։ Եվ դա արվում է հենց այստեղ՝ Դիլիջանում։
Ինչու՞ Apicius Armenia
Բոլորը չէ, որ կարող են սովորել արտերկրում․ ոմանք հոգ են տանում իրենց ընտանիքների մասին, մյուսները ակտիվ ներգրավվածություն ունեն իրենց համայնքներում, շատերի համար դա պարզապես ֆինանսապես անհասանելի է։
Հենց այդ իսկ պատճառով մենք միջազգային կրթությունը բերել ենք Հայաստան, որպեսզի տաղանդավոր երիտասարդները կարողանան կառուցել իրենց մասնագիտական ապագան՝ առանց լքելու իրենց հայրենի տունը։
Հյուրընկալությունը ինքնին կապ ստեղծելու մասին է։ Այն երկխոսություն է մշակույթների միջև և մարդկանց իրար ավելի մոտեցնելու միջոց։ Հենց այս կապի գաղափարն էլ եղավ այն պատճառներից մեկը, որ Դիլիջանում ստեղծվեց Green Rock հիմնադրամը։
Ի՞նչ ենք առաջարկում
Հյուրընկալության կառավարում
Սովորե՛ք հյուրանոցների, ռեստորանների և զբոսաշրջային նախագծերի կառավարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթությամբ։
Խոհարարական արվեստ
Տիրապետե՛ք պրոֆեսիոնալ խոհարարական տեխնիկաներին՝ իտալացի շեֆ-խոհարարների և տեղացի մասնագետների առաջնորդությամբ։
Գինի և խմիչքներ
Բացահայտե՛ք գինու և ալկոհոլային խմիչքների աշխարհը՝ սովորելով դրանց ընտրության, համադրման և կառավարման արվեստը աշխարհի ամենահին գինեգործական տարածաշրջաններից մեկում։
Առողջ կենսակերպ
Բացահայտե՛ք առողջապահական տուրիզմի աշխարհը և սովորեք ձևավորել արժեքավոր ու հիշվող փորձառություններ այցելուի լիարժեք հանգստի համար։
Գործնական կրթություն
Մեր ուսանողները աշխատում են իրական նախագծերի վրա, շփվում ոլորտի ներկայացուցիչների հետ և ավարտում ուսումը՝ դիպլոմից բացի վաստակելով հարուստ փորձ։ Այստեղ պարբերաբար դասավանդում են իտալացի դասախոսներ, և ոսումնական ծրագիրը լիովին համընկնում է Ֆլորենցիայում կիրառվող ծրագրի հետ։ Սակայն միևնույն ժամանակ, ուսման վարձը ավելի մատչելի է՝ տարեկան մոտ 4000 եվրո։ Շրջանավարտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող վկայականներ, որոնք ընդունելի են Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Իսկ Green Rock հիմնադրամի կապերի և համագործակցությունների շնորհիվ շատերը աշխատանք են գտնում դեռևս ուսումը չավարտած։
Միացե՛ք Apicius հյուրընկալության դպրոցին
Ուսանողների համար
Դիմումները բաց են։ Անկախ նրանից՝ դուք Հայաստանից եք, թե աշխարհի ցանկացած այլ երկրից, մենք սպասում ենք մոտիվացված ու զարգանալու պատրաստ ուսանողների։
Գործընկերների համար
Մենք ձևավորում ենք հյուրընկալության ոլորտի գործընկերների ցանց՝ ռեստորաններ, հյուրանոցներ և բիզնեսներ, որտեղ մեր շրջանավարտները կարող են սկսել իրենց մասնագիտական ուղին։
Աջակիցների համար
Ձեր նվիրատվությունները ֆինանսավորում են կրթաթոշակներ՝ դարձնելով այս կրթությունը հասանելի տաղանդավոր ուսանողների համար՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից։