Հաճախ ինձ հարցնում են՝ ինչով է զբաղվում Green Rock հիմնադրամը։ Ամենահեշտ պատասխանը՝ մենք օգնում ենք մարդկանց մնալ։ Մնալ Դիլիջանում։ Կառուցել իրենց կարիերան այստեղ։ Տուն հիմնել այստեղ։ Ստեղծել այն կյանքը, որը ուզում են՝ առանց ստիպված լինելու հեռանալ։
Կատյա Բրեդիխինա
Green Rock հիմնադրամի ղեկավար
Կատյա Բրեդիխինա
Green Rock հիմնադրամի ղեկավար
Ինչպե՞ս ենք համագործակցում
Green Rock հիմնադրամը ստեղծվել է Green Rock Management Group-ի նախաձեռնությամբ։ Չնայած մենք առանձին կազմակերպություններ ենք, բայց ունենք միևնույն առաքելությունը։
Green Rock Management Group-ը կառուցում է հյուրանոցներ, մշակութային կենտրոններ և բիզնես համալիրներ։ Հիմնադրամը կենտրոնացած է մարդկանց և համայնքի վրա։ Management Group-ը ստեղծում է տարածքներ, իսկ հիմնադրամը՝ հնարավորություններ վերջիններս առավել արդյունավետ ծառայեցնելու համար։
Green Rock Management Group-ը կառուցում է հյուրանոցներ, մշակութային կենտրոններ և բիզնես համալիրներ։ Հիմնադրամը կենտրոնացած է մարդկանց և համայնքի վրա։ Management Group-ը ստեղծում է տարածքներ, իսկ հիմնադրամը՝ հնարավորություններ վերջիններս առավել արդյունավետ ծառայեցնելու համար։
Ինչն է մեզ ոգեշնչում
Տվյալներն ու հաշվետվությունները իհարկե կարևոր են, բայց դրանք չէ, որ առաջ են մղում մեր գործը։ Մեզ ոգեշնչում է այն ազդեցությունը, որը թողնում ենք Դիլիջանի վրա՝ օրինակ, երբ այստեղ մեծացող երեխա տեսնում է ապագա, որի համար արժե մնալ։ Եթե այս մոդելը հաջողի Դիլիջանում, այն կարող է գործել ցանկացած վայրում։ Մեր բոլոր ծրագրերն ստեղծված են այնպես, որպեսզի դրանք օրինակ ծառայեն և կարելի լինի դրանք կրկնօրինակել այլ համայնքներում։
Ինչի՞ վրա ենք աշխատում։
Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանում յուրաքանչյուր երիտասարդ տեսնի իր ապագան հենց այստեղ։ Սա նշանակում է կրթություն, որը առաջնորդում է դեպի իրական հնարավորություններ, ուսուցում, որը բացում է դռներ, և հնարավորություններ, որոնք չեն պահանջում հեռանալ տնից։
Հզոր համայնքը հոգ է տանում իր անդամների մասին։ Մենք ներդրում ենք կատարում ծրագրերում, տարածքներում և նախաձեռնություններում, որոնք օգնում են մարդկանց կապ հաստատել իրար հետ, աջակցել միմյանց և միասին լուծել խնդիրներ։
Ինչը աշխատում է Դիլիջանում, պետք է աշխատի նաև այլ հայկական քաղաքներում։ Մեր բոլոր նախագծերը ստեղծված են այնպես, որ ոգեշնչեն ու փոխեն կյանքը ողջ Հայաստանում։
Մենք ունենք երկարաժամկետ հեռանկար՝ հաջողությունը չափելով ոչ ամիսներով, այլ սերունդներով։ Երբ այսօր Դիլիջանում մեծացող երեխաները դառնան ծնողներ, հույս ունենք, որ մեր գործունեության շնորհիվ նրանք կմնան ու կստեղծեն իրենց ընտանիքները հենց Դիլիջանում։
Դիլիջանի տեսլականը
Մշակույթ
Պահել Դիլիջանի ոգին՝ հարգելով մեր արմատները, բայց միևնույն ժամանակ բացելով ճանապարհ դեպի ապագա։ Պահպանելով ավանդույթները՝ մենք պետք է նաև ճանապարհ հարթենք մեր նոր ու ոգեշնչող գաղափարների համար։
Կայունություն
Մեր առաքելությունն է հոգ տանել այն վայրի մասին, որը մենք տուն ենք կոչում, որպեսզի այն շարունակի գեղեցիկ մնալ մեր հաջորդ սերունդների համար։ Պահպանելով բնությունը, մաքուր օդը և Դիլիջանը լավագույն վայրերից մեկը դարձնող մյուս տարրերը՝ մենք, հիրավի, մտածում ենք մեր վաղվա օրվա մասին։
Համայնք
Ստեղծել այնպիսի համայնք, որտեղ մարդիկ ընտրում են մնալ, որովհետև այստեղ են տեսնում իրենց ապագան։ Քաղաքը տուն է դառնում միայն այն ժամանակ, երբ առկա են մնալու հնարավորություններ ու նպատակ։
Պատմություններ, որոնցով ուրախ ենք կիսվել
Tyarnndarach in Dilijan
Colors of Dilijan
A Growing Tradition of Books in Dilijan
Rocking Dilijan, A Championship for Armenia’s Young Wrestlers
Գործընկերներ
որոնց հենց կիսում ենք արժեքներ