Մեր պատմությունը չի սկսվել հիմնադրամի ստեղծմամբ։ Դեռ տարիներ առաջ մեր հիմնադիր Մարետա Գևորկյանը նախաձեռնել և աջակցել է Դիլիջանի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի՝ վերանորոգելով մանկապարտեզներ, կառուցելով մարզական համալիրներ և ձևավորելով հանրային տարածքներ, որտեղ զարգանում է համայնքային կյանքը։ Green Rock հիմնադրամը պարզապես պաշտոնապես ամրագրեց այն, ինչն արդեն իրական էր․Դիլիջանում մնալու ձգտումը, այստեղ ապրող մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծումը։
Մարետա Գևորգյան
Green Rock հիմնադրամի հիմնադիր
Այս համոզմունքն ուղղորդում է Green Rock հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնություն։ Դիլիջանի մարզադպրոց այսօր հաճախում են ավելի քան 400 աշակերտ։ Ժողովրդական արվեստների պետական թանգարանի հետ համագործակցությունը նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը՝ իրականացնելով նախաձեռնություններ, որոնք միավորում են մշակույթը, համայնքը և ստեղծագործականությունը։ Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի միջոցով Դիլիջանը ներգրավում է միջազգային հյուրընկալության ոլորտի համակարգում՝ բացելով նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար։
Միայն 2025 թվականին Green Rock հիմնադրամը իրականացրել է շուրջ 60 միջոցառում, ներգրավել ավելի քան 20,000 մասնակից և մեկնարկել մի շարք ծրագրեր՝ «Summer in Dilijan», «Winter in Dilijan», «100 women of Dilijan», «Next Gen Dilijan 1.0, 2.0», «DiliDog City», և այլն։ Յուրաքանչյուր նախաձեռնություն ուղղված են իրական կարիքների բավարարմանը՝ կարևորելով այն ամենն, ինչ արդեն կա և առաջնորդելով Դիլիջանին՝ քայլել իր սեփական, յուրօրինակ ապագայի ուղով։
«Ամենաուժեղ արդյունքները գալիս են ունեցածը ուշադիր քննելու արդյունքում», - ասում է տիկին Մարետան։ «Երբ ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե շտապողականության, այլ շարունակական հանձնառության վրա, սկսում է ձևավորվել էական ու բովանդակալից արժեք։»։
Թեև նրա ջանքերը կենտրոնացած են Դիլիջանի վրա, տիկին Մարետան ցանկանում է, որ այս մոտեցումը դառնա օրինակ այլ հայկական քաղաքների համար՝ ցույց տալու, թե ինչպես կարող է մասնավոր ներդրումը փոխել մարդկային կյանքեր, երբ այն սկսվում է հենց համայնքից, ոչ թե հիմնվում թղթի վրա եղած ծրագրերի կամ նախագծերի վրա։
Շարունակական հանձնառություն
Դիլիջանի տեսլականը
Մշակույթ
Կայունություն
Համայնք
Պատմություններ, որոնցով ուրախ ենք կիսվել
Գործընկերներ
որոնց հենց կիսում ենք արժեքներ