Դիլիջանում գործող հիմնադրամն արժանացել է միջազգային ճանաչման․ մրցույթի աշխատանքները երկու ամիս շարունակ գնահատել են աշխարհի ավելի քան 300 գործադիր ղեկավարներ։

Green Rock հիմնադրամը արժանացել է «Silver Stevie® Award» մրցանակի՝ «The 23rd Annual International Business Awards®» մրցանակաբաշխության շրջանակում՝ «A Replicable Blueprint for Small-Town Renewal» («Փոքր քաղաքների վերափոխման վերարտադրելի մոդել») հայտի համար։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։

International Business Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրներից՝ տարբեր չափերի կազմակերպություններ բոլոր ոլորտներից՝ ինչպես պետական ու մասնավոր, այնպես էլ շահույթ հետապնդող և ոչ առևտրային։ Stevie Awards-ի տվյալներով՝ ամեն տարի մրցույթին մասնակցության հայտեր են ներկայացնում աշխարհի ավելի քան 70 երկրների և տարածքների կազմակերպություններ։ 2026 թվականի մրցանակակիրները՝ Gold, Silver և Bronze անվանակարգերում, ընտրվել են ավելի քան 300 գործադիր ղեկավարներից կազմված միջազգային ժյուրիների գնահատականների հիման վրա։ Գնահատման գործընթացը տևել է երկու ամիս։

Հաղթող հայտում ներկայացված է Green Rock հիմնադրամի կողմից Դիլիջանում 2025 թվականի հունիսից ձևավորվող և իրականացվող համայնքային զարգացման մոդելը։ Այն ներառում է կրթության, մշակույթի, բնապահպանության և հանրային տարածքների զարգացմանն ուղղված փոխկապակցված ծրագրեր, որոնք ի սկզբանե մշակվել են ոչ միայն Դիլիջանի, այլև Հայաստանի այլ փոքր քաղաքներում կիրառելի և վերարտադրելի լինելու սկզբունքով։

Այս գործունեությունն ունի նաև հստակ և չափելի արդյունքներ։ 2025 թվականին Հիմնադրամն իրականացրել է շուրջ 60 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 20․000 մարդ։ Հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված մարզահամալիրը ներկայում ծառայում է ավելի քան 400 երեխայի։ Հիմնադրամի ծրագրերի և նախաձեռնությունների շարքում են՝ «Apicius Armenia»՝ Ֆլորենցիայի Apicius-ի հետ համագործակցությամբ ստեղծված հյուրընկալության դպրոցը, «Next Gen», «Դիլիջանի քաղաքային կերպարի բարելավման հայեցակարգ» (Dilijan Urban Design Framework), «Դիլիջանի 100 կանայք» (100 Women of Dilijan) և «DiliDogs City» նախագծերը։

«Մեր աշխատանքները Դիլիջանում են կենտրոնացած, բայց դա չէ միակ նպատակը։ Մենք փորձում ենք հասկանալ, արդյո՞ք մի քանի հազար բնակիչ ունեցող քաղաքը կարող է այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք հնարավոր կլինի առանց խնդիր կրկնօրինակել Հայաստանի այլ քաղաքներում։ Փաստորեն, 300 գործադիր ղեկավար ասել է այո, և սա շատ կարևոր է մեզ համար», - նշել է Green Rock հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Green Rock հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականի հունիսին՝ Green Rock Management Group-ի կողմից։ Հիմնադրամն իր գործունեության առաջին տարին նվիրել է ռազմավարության մշակմանը և ձևավորմանը, որից հետո սկսել է ծրագրերի իրականացումը։ Երկու կազմակերպությունները նույն առաքելության շրջանակում հանդես են գալիս որպես գործընկերներ․ Green Rock Management Group-ը Դիլիջանում զարգացնում է ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ հիմնադրամը կենտրոնանում է համայնքի կարողությունների զարգացման վրա՝ նպաստելով, որ այդ ենթակառուցվածքները արդյունավետորեն ծառայեն համայնքի բնակիչներին։

2026 թվականի International Business Awards-ի Stevie Award մրցանակակիրներին մրցանակները կշնորհվեն 2026 թվականի հոկտեմբերի 28-ին, Փարիզում՝ Pullman Paris Montparnasse հյուրանոցում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում։ Արարողությունը կանցկացվի համատեղ՝ German Stevie Awards-ի, Stevie Awards for Great Employers-ի և Stevie Awards for Technology Excellence-ի հետ։

2026 թվականի բոլոր մրցանակակիրների ամբողջական ցանկը հասանելի է IBA.StevieAwards.com կայքում։

Green Rock հիմնադրամի մասին

Green Rock հիմնադրամը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրվելով 2024 թվականի հունիսին՝ հիմնադրամն իրականացնում է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր չորս հիմնական ուղղություններով՝ կրթություն և զբաղվածություն, մշակույթ և ժառանգություն, բնապահպանություն և պատասխանատու զբոսաշրջություն, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքներ։ Հիմնադրամի առաքելությունն է ստեղծել այնպիսի հնարավորություններ և պայմաններ, որոնք Դիլիջանի բնակիչներին կօգնեն իրենց ապագան կառուցել քաղաքում՝ նպաստելով համայնքում ապրելու, աշխատելու և զարգանալու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։ Հիմնադրամի յուրաքանչյուր ծրագիր մշակվում է այնպես, որ այն հնարավոր լինի հարմարեցնել և կիրառել նաև Հայաստանի այլ համայնքներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար՝ greenrock.foundation

Stevie® Awards-ի մասին

Stevie Awards-ը միջազգային բիզնես մրցանակաբաշխությունների հեղինակավոր հարթակ է, որն անցկացվում է ինը տարբեր ծրագրերի շրջանակում։ Դրանցից են The International Business Awards®, The American Business Awards® և Asia-Pacific Stevie Awards մրցանակաբաշխությունները։ 2002 թվականին հիմնադրվելուց ի վեր՝ Stevie Awards-ի մրցանակաբաշխություններին ամեն տարի ներկայացվում է ավելի քան 12․000 հայտ՝ աշխարհի ավելի քան 70 երկրների և տարածքների կազմակերպություններից։ «Stevie» անվանումը ծագում է հունարեն «stephanos» բառից, որը նշանակում է «պսակ» կամ «պսակված»։ Լրացուցիչ տեղեկությունների համար՝ StevieAwards.com

Կապ

Green Rock հիմնադրամ 7/7 Մոլդովական փող., Դիլիջան, Տավուշ, Հայաստան

Էլ. փոստ՝ a.sargsyan@greenrock.foundation Հեռ.՝ +374 44 240 205