Green Rock հիմնադրամն արժանացել է միջազգային ճանաչման՝ Դիլիջանում ձևավորվող համայնքային զարգացման վերարտադրելի մոդելի համար։

2026 թվականի նոյեմբերի 2-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան ստացել է Silver Stevie® Award-ը The 23rd Annual International Business Awards® մրցանակաբաշխության շրջանակում՝ «A Replicable Blueprint for Small-Town Renewal» («Փոքր քաղաքի վերափոխման վերարտադրելի մոդել») անվանակարգում։

Մրցանակին արժանացած մոդելը միավորում է կրթության, մշակույթի, բնապահպանության, քաղաքային կերպարի ձևավորման և համայնքային զարգացման փոխկապակցված ծրագրերը։ Մոտեցման հիմքում այն գաղափարն է, որ Դիլիջանում մշակվող նախաձեռնությունները կարող են օրինակ ծառայել Հայաստանի այլ փոքր քաղաքների համար։

Կատյա Բրեդիխինան նշել է. «Մեր մոտեցումն այն է, որ Դիլիջանն առաջին հերթին պետք է ցանկալի և հարմար բնակավայր լինի իր բնակիչների համար։ Շնորհակալություն ենք հայտնում ժյուրիին, մեր հիմնադիրներին և Դիլիջանի բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս գաղափարները դառնում են իրականություն։ Այս մրցանակը նույնքան նրանցն է, որքան մերը»։

2025 թվականին հիմնադրամն իրականացրել է շուրջ 60 միջոցառում՝ ավելի քան 20,000 մասնակցությամբ։ Վերանորոգված Դիլիջանի մարզահամալիրը ծառայում է ավելի քան 400 երեխայի։

Հիմնական ծրագրերից են՝ Ապիցիուս Արմենիա, Next Gen, Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարություն (Dilijan Urban Design Framework), 100 Women of Dilijan և DiliDogs City։

Green Rock հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին Green Rock Management Group-ի կողմից։ Հիմնադրամը կենտրոնանում է համայնքի կարողությունների զարգացման վրա, իսկ Management Group-ը՝ ֆիզիկական ենթակառուցվածքների վրա։