DILIJAN CODE

Մեր պատմությունը

«Գրին Ռոք» հիմնադրամն իրականացնում է նախաձեռնություններ, որոնց հիմքում ընկած են բնության պահպանության, համայնքային զարգացման, մշակույթի, կայունության և տեղական ներուժի բացահայտման արժեքները։ Այս արժեքներն արտացոլվում են Դիլիջանի հետ կապված մեր նախագծերում, որոնք միավորում են մարդկանց, ստեղծագործական միտքն ու նոր հնարավորությունները։ 

Dilijan Code-ն այս մոտեցման դրսևորումներից մեկն է։ Նախագիծը ստեղծվել է Դիլիջանի ինքնատիպությունը, բնությունն ու մթնոլորտը բույրերի միջոցով փոխանցելու գաղափարով՝ ստեղծելով արտադրանք, որը թույլ է տալիս Դիլիջանի զգացողությունը դարձնել առօրյա կյանքի մի մասը։

Մեկ վայր։ Մեկ զգացողություն։ 

Դիլիջանի անտառները, լեռնային օդը, քաղաքի կյանքի ռիթմը, մշակույթն ու մարդիկ ոգեշնչման աղբյուր են դարձել Dilijan Code-ի գաղափարի ստեղծման համար։

Վայր

Զգացողություն

Բույր

Dilijan Code

Green Rock Foundation × OWN 

Dilijan Code-ը ստեղծվել է «Գրին Ռոք» հիմնադրամի և OWN ապրանքանիշի համագործակցության արդյունքում։

Green Rock Foundation

Գաղափար, Դիլիջանի ինքնություն, արժեքներ և տեսլական։

OWN

Բույրերի մշակում և արտադրություն։
Միասին մենք Դիլիջանի զգացողությունը վերածում ենք արտադրանքի՝ համադրելով տեղական ինքնությունը բույրերի միջոցով զգացմունքներ փոխանցելու գաղափարի հետ։

Մեր արժեքները

Բնություն

Համայնք

Կայունություն

Մշակույթ

Ստեղծագործականություն

Տեղական ներուժ

Dilijan Code-ը Դիլիջանի պատմությունը պատմելու և այն բույրերի միջոցով փոխանցելու մեր ձևն է։

Dilijan Code հավաքածու 

Դիլիջանի զգացողությունը ձեր տանը, առօրյայում կամ որպես նվեր։ 
16 արտադրանքից բաղկացած հավաքածու, որը ներառում է օծանելիք, մարմնի և մազերի խնամքի միջոցներ, տան բույրեր և ճամփորդության համար նախատեսված արտադրանք։

Սփրեյ
200 մլ

3 500 դրամ

Բուրավետ մոմ
165 մլ

5 200 դրամ

Բույրի դիֆուզոր
100 մլ

6 500 դրամ

Տուֆե խցանով բույրի դիֆուզոր
100 մլ

8 000 դրամ

Ավտոմեքենայի բուրավետիչ
10 մլ

3 500 դրամ

Մարմնի և մազերի խնամք

Հեղուկ օճառ
250 մլ

4 400 դրամ

Մարմնի լոսյոն
250 մլ

5 000 դրամ

Լոգանքի գել
250 մլ

4 500 դրամ

Շամպուն
250 մլ

4 800 դրամ

Մազերի դիմակ
250 մլ

4 800 դրամ

Բազմաֆունկցիոնալ բալզամ
15 մլ

3,000 AMD

Սկրաբներ

Սուրճով, աղով, շաքարով և յուղով սկրաբ
180 գ

4 500 դրամ

Շաքարով, աղով և յուղով սկրաբ
180 գ

4 200 դրամ

Յուղային կրեմ սկրաբ
180 գ

4 500 դրամ

Օծանելիք

Օծանելիք
15 մլ

4 500 դրամ

Հավաքածուներ

Ճամփորդական հավաքածու
Հեղուկ օճառ, լոգանքի գել, մարմնի լոսյոն

5 000 դրամ

Փաթեթավորում

Կտորե պայուսակ
Նախատեսված է 2–5 արտադրանքի համար

5 000 դրամ

Դիլիջանի մի մասնիկը տարեք ձեզ հետ

Պատվեր կատարելու համար սեղմեք ստորև նշված կոճակը և անցեք նվիրատվությունների էջ։
Խնդրում ենք նվիրատվություն կատարել բացառապես Dilijan Code նախագծի համար, իսկ մեկնաբանությունների դաշտում նշել այն արտադրանքի անվանումը, որը ցանկանում եք ստանալ։

Դիլիջանի զգացողությունը նաև ձեր ապրանքանիշի համար

Dilijan Code-ը բաց է նոր համագործակցությունների համար։

Մենք առաջարկում ենք գործընկերության հնարավորություններ, որոնց շնորհիվ ձեր ապրանքանիշը կարող է ներկայացված լինել Dilijan Code-ի արտադրանքի վրա՝ դառնալով Դիլիջանի բնությունը, ինքնությունն ու ոգին փոխանցող հավաքածուի մի մասը։

Միասին մենք կարող ենք մշակել բրենդավորված արտադրանք և կորպորատիվ նվերների լուծումներ, որոնք Dilijan Code-ի արտադրանքի միջոցով կօգնեն բարձրացնել ձեր ապրանքանիշի ճանաչելիությունն ու ամրապնդել դրա ներկայությունը։

DILIJAN CODE × ՁԵՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

Ձեր ապրանքանիշը՝ Dilijan Code-ի արտադրանքի վրա։ 

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։