Մեր պատմությունը

Մեր պատմությունը չի սկսվել հիմնադրամի ստեղծմամբ։ Դեռ տարիներ առաջ մեր հիմնադիր Մարետա Գևորկյանը նախաձեռնել և աջակցել է Դիլիջանի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի՝ վերանորոգելով մանկապարտեզներ, կառուցելով մարզական համալիրներ և ձևավորելով հանրային տարածքներ, որտեղ զարգանում է համայնքային կյանքը։ Green Rock հիմնադրամը պարզապես պաշտոնապես ամրագրեց այն, ինչն արդեն իրական էր․Դիլիջանում մնալու ձգտումը, այստեղ ապրող մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծումը։
«Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ ամենակարևոր նախաձեռնությունները սկսվում են առանց որևէ հստակ ձևաչափի։ Հաճախ ամեն ինչ կարող է ծնվել համոզմունքից, որ արժեքավոր գաղափարները կարող են արժանանալ ավելի մեծ հոգատարության, ավելի կայուն աջակցության։ Հաճախ հենց այսպիսի մոտեցումն է դառնում կայուն փոփոխությունների, զարգացման և երկարատև ազդեցության հիմքը։»

Մարետա Գևորգյան
Green Rock հիմնադրամի հիմնադիր
Այս համոզմունքն ուղղորդում է Green Rock հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնություն։ Դիլիջանի մարզադպրոց այսօր հաճախում են ավելի քան 400 աշակերտ։ Ժողովրդական արվեստների պետական թանգարանի հետ համագործակցությունը նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը՝ իրականացնելով նախաձեռնություններ, որոնք միավորում են մշակույթը, համայնքը և ստեղծագործականությունը։ Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի միջոցով Դիլիջանը ներգրավում է միջազգային հյուրընկալության ոլորտի համակարգում՝ բացելով նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար։

Միայն 2025 թվականին Green Rock հիմնադրամը իրականացրել է շուրջ 60 միջոցառում, ներգրավել ավելի քան 20,000 մասնակից և մեկնարկել մի շարք ծրագրեր՝ «Summer in Dilijan», «Winter in Dilijan», «100 women of Dilijan», «Next Gen Dilijan 1.0, 2.0», «DiliDog City», և այլն։ Յուրաքանչյուր նախաձեռնություն ուղղված են իրական կարիքների բավարարմանը՝ կարևորելով այն ամենն, ինչ արդեն կա և առաջնորդելով Դիլիջանին՝ քայլել իր սեփական, յուրօրինակ ապագայի ուղով։

«Ամենաուժեղ արդյունքները գալիս են ունեցածը ուշադիր քննելու արդյունքում», - ասում է տիկին Մարետան։ «Երբ ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե շտապողականության, այլ շարունակական հանձնառության վրա, սկսում է ձևավորվել էական ու բովանդակալից արժեք։»։

Թեև նրա ջանքերը կենտրոնացած են Դիլիջանի վրա, տիկին Մարետան ցանկանում է, որ այս մոտեցումը դառնա օրինակ այլ հայկական քաղաքների համար՝ ցույց տալու, թե ինչպես կարող է մասնավոր ներդրումը փոխել մարդկային կյանքեր, երբ այն սկսվում է հենց համայնքից, ոչ թե հիմնվում թղթի վրա եղած ծրագրերի կամ նախագծերի վրա։

Շարունակական հանձնառություն

Դիլիջանի տեսլականը

Մշակույթ

Պահել Դիլիջանի ոգին՝ հարգելով մեր արմատները, բայց միևնույն ժամանակ բացելով ճանապարհ դեպի ապագա։ Պահպանելով ավանդույթները՝ մենք պետք է նաև ճանապարհ հարթենք մեր նոր ու ոգեշնչող գաղափարների համար։

Կայունություն

Մեր առաքելությունն է հոգ տանել այն վայրի մասին, որը մենք տուն ենք կոչում, որպեսզի այն շարունակի գեղեցիկ մնալ մեր հաջորդ սերունդների համար։ Պահպանելով բնությունը, մաքուր օդը և Դիլիջանը լավագույն վայրերից մեկը դարձնող մյուս տարրերը՝ մենք, հիրավի, մտածում ենք մեր վաղվա օրվա մասին։

Համայնք

Ստեղծել այնպիսի համայնք, որտեղ մարդիկ ընտրում են մնալ, որովհետև այստեղ են տեսնում իրենց ապագան։ Քաղաքը տուն է դառնում միայն այն ժամանակ, երբ առկա են մնալու հնարավորություններ ու նպատակ։

Ներսում Green Rock Foundation

Green Rock հիմնադրամից ներս

Մենք կառուցում ենք Դիլիջանի ապագան՝ քայլ առ քայլ, նախագիծ առ նախագիծ, մարդ առ մարդ, համայնք առ համայնք։

Green Rock հիմնադրամը իրականացնում է համայնքային ծրագրեր, որոնք նպատակ ունեն երկարաժամկետ փոփոխություններ մտցնել Դիլիջանում։

Դիլիջանը հարմարավետ, անվտանգ և հնարավորություններով լի քաղաք է, որը հավասարապես կատարյալ է ընտանիքների, արկածախնդիր մարդկանց, տարբեր մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են սովորականից տարբերվող վայր է։ Այս քաղաքն ունի բոլոր նախապայմանները, որպեսզի դառնա օրինակ՝ ցույց տալու, որ ճիշտ մտածված զարգացումը կարող է փոխել մարդկանց կյանքը։

Գործընկերներ

որոնց հենց կիսում ենք արժեքներ

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։