Դիլիջանի 100 կանայք

Դիլիջանի 100 կանայք» նախաձեռնությունը մեկնարկել է Կանանց միջազգային օրը: Նախագծի ընթացքում լուսանկարում և տեսանկարահանում ենք 100 կանանց, որոնք ապրում են Դիլիջանում և իրենց ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու ներկայությամբ ձևավորում են քաղաքի կյանքը։ Յուրաքանչյուր մասնակից ներկայանում է լուսանկարի և տեսապատմության միջոցով՝ պատմելով իր ճանապարհի, արժեքների և Դիլիջանի հետ ունեցած կապի մասին։ Յուրաքանչյուր շաբաթ այս պատմությունները հերթով հրապարակվում են Green Rock հիմնադրամի ինստագրամյան էջում, իսկ լուսանկարները մինչ այդ մնում են գաղտնի։ Միայն հոկտեմբերին՝ Դիլիջան քաղաքի օրվա առթիվ, բոլոր 100 դիմանկարները կներկայացվեն մեկ միասնական ցուցահանդեսի միջոցով՝ դառնալով Դիլիջանի կանանց հավաքական դիմանկարը։ Պատմություն, որը պատմում է քաղաքի մասին՝ այն կանանց աչքերով, որոնք ամեն օր իրենց աշխատանքով ձևավորում են այն։

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։