Այս ամենը չսկսվեց հիմնադրամից։
Տարիներ շարունակ Մարետան աջակից է եղել Դիլիջանի տարբեր նախագծերի ստեղծմանը՝ վերանորոգելով մանկապարտեզներ, կառուցելով մարզական համալիրներ և ստեղծելով այնպիսի տարածքներ, որտեղ ծնվում է համայնքային կյանքը։ Green Rock հիմնադրամը պարզապես պաշտոնապես ամրագրեց այն, ինչն արդեն իրական էր․ մնալու ձգտումը, հոգատարությամբ ինչ-որ բան ստեղծելը, այստեղ ապրող մարդկանց համար ծառայող հնարավորությունների ստեղծումը։
«Ես եկա այն եզրակացությանը, որ ամենակարևոր աշխատանքները սկսվում են առանց որևէ հստակ ձևի», — մտածում է Մարետան։ «Շատ հաճախ ամեն ինչ սկսվում է այն զգացողությամբ, որ ինչ-որ բանի կարելի է ավելի հոգատար վերաբերվել, ավելի վստահելի աջակցություն ցույց տալ և թույլ տալ, որ այն զարգանա իր բնական հունով»։
Mareta Gevorkyan
Founder of Green Rock
Mareta Gevorkyan
Founder of Green Rock
Այս հավատամքն է, որ առաջնորդում է Green Rock-ի բոլոր ծրագրերը։ Սպորտային համալիրն այսօր բաց է ավելի քան 400 երեխայի համար։ Ժողովրդական Արվեստի Պետական Թանգարանի հետ համագործակցությունը պահպանում և խթանում է մշակութային ժառանգությունը՝ մշակույթը, համայնքը և ստեղծարարությունը միավորող կարևոր նախաձեռնությունների միջոցով։ Apicius Armenia-ն ներգրավում է Դիլիջանը հյուրընկալության համաշխարհային համակարգում։ «Meet Dilijan»-ը դարձնում է քաղաքը տեսանելի ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես այն վայրը, որտեղ հայերը ընտրում են նշել իրենց կյանքի կարևոր պահերը։
Միայն 2025 թվականին Green Rock Հիմնադրամը կազմակերպել է մոտ 60 միջոցառում, ներգրավել ավելի քան 20,000 մասնակից և գործարկել ծրագրեր՝ «Summer in Dilijan»-ից մինչև «DiliDog City», որոնք բոլորն ուղղված են իրական կարիքների բավարմանը՝ կարևորելով այն ամենն ինչ արդեն կա և առաջնորդելով Դիլիջանին քայլել իր սեփական, յուրօրինակ ապագայի ուղով։
«Ամենաուժեղ արդյունքները գալիս են ունեցածը ուշադիր քննելու արդյունքում», — ասում է Մարետան։ «Երբ ուշադրությունը կենտրոնացած է շարունակական հանձնառության վրա, ոչ թե շտապողականության, էական ու բովանդակալից արժեք է սկսում ձևավորվել»։
Չնայած նրա ջանքերը կենտրոնացած են Դիլիջանի վրա, Մարետան ցանկանում է, որ այս մոտեցումը դառնա օրինակ այլ հայկական քաղաքների համար՝ ցույց տալու, թե ինչպես կարող է մասնավոր ներդրումը փոխել կյանքեր, երբ այն սկսվում է հենց համայնքից, ոչ թե հիմնվում թղթի վրա եղած ծրագրերի կամ նախագծերի վրա։

A COMMITMENT THAT CONTINUES
Դիլիջանի տեսլականը
Մշակույթ
Պահել Դիլիջանի ոգին՝ հարգելով մեր արմատները, բայց միևնույն ժամանակ բացելով ճանապարհ դեպի ապագա։ Պահպանելով ավանդույթները՝ մենք պետք է նաև ճանապարհ հարթենք մեր նոր ու ոգեշնչող գաղափարների համար։
Կայունություն
Մեր առաքելությունն է հոգ տանել այն վայրի մասին, որը մենք տուն ենք կոչում, որպեսզի այն շարունակի գեղեցիկ մնալ մեր հաջորդ սերունդների համար։ Պահպանելով բնությունը, մաքուր օդը և Դիլիջանը լավագույն վայրերից մեկը դարձնող մյուս տարրերը՝ մենք, հիրավի, մտածում ենք մեր վաղվա օրվա մասին։
Համայնք
Ստեղծել այնպիսի համայնք, որտեղ մարդիկ ընտրում են մնալ, որովհետև այստեղ են տեսնում իրենց ապագան։ Քաղաքը տուն է դառնում միայն այն ժամանակ, երբ առկա են մնալու հնարավորություններ ու նպատակ։
Պատմություններ, որոնցով ուրախ ենք կիսվել
Ձմեռը Դիլիջանում
ITF Armenia 2025
Իտալական խոհանոցի օր՝ Apicius Armenia-ում
Հետաքրքրված անձանց նեթվորքինգ միջոցառում
Գործընկերներ
որոնց հենց կիսում ենք արժեքներ