Դիլիջանում պաշտոնապես բացվել է Apicius Armenia դպրոցի նոր մասնաշենքը

Դիլիջանում պաշտոնապես բացվել է 2025 թվականից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։

Միջազգային չափանիշներին համապատասխան եռահարկ շենքը ժամանակակից կրթական միջավայր է ստեղծում և նոր հնարավորություններ՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտում միջազգային կրթության զարգացման համար:

Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է, որ դպրոցը, գործունեությունը սկսելով 2025 թվականի սեպտեմբերին, նոր շենքի բացմամբ ընդլայնում է ուսանողների համար ստեղծված կրթական միջավայրը՝ ապահովելով ժամանակակից պայմաններ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցման համար։

Apicius Armenia-ի կրթական մոդելի հիմքում գործնական ուսուցումն է. ուսումնական գործընթացի 80%-ն անցկացվում է հյուրընկալության ոլորտի իրական աշխատանքային միջավայրերում՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական փորձ դեռևս ուսման տարիներին։

Դպրոցի կամպուսը ներառում է CEMI (CEMI by Apicius) ուսանողական սրճարանը, որը սպասարկում են բացառապես  Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է Դիլիջանի բոլոր հյուրերի համար։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Կախված իրենց կրթական ուղուց՝ ուսանողները կարող են երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Ուսումնառության ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը American University of Florence-ի բակալավրի ծրագրերում։

Apicius Armenia-ի առաջին ուսումնական տարվա ավարտից հետո 8 ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ շարունակելու կրթությունը և ձեռք բերելու միջազգային մասնագիտական փորձ։

Դպրոցն առաջարկում է կրթաթոշակային ծրագրեր, իսկ կրթաթոշակային ֆոնդը համալրվում է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ։

Ամեն տարի Green Rock-ն Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։

Международная школа гостеприимства Apicius Armenia открыла в Дилижане новый учебный корпус

ЕРЕВАН, 8 сентября. Новости-Армения. 5 сентября в Дилижане официально открылся новый, оснащенный всем необходимым оборудованием корпус Apicius Armenia International School of Hospitality, которая работает с прошлого года.

Трехэтажное здание, соответствующее международным стандартам, создает современную образовательную среду и новые возможности для развития международного образования в сфере гостеприимства в Армении.

Apicius Armenia является представительством флорентийской Apicius International School of Hospitality в Армении. Школа была основана в Дилижане в 2025 году фондом Green Rock при поддержке Green Rock.

Opening.jpg

Школа готовит специалистов для развивающихся сфер туризма и гостеприимства Армении, сочетая международный образовательный опыт с потребностями армянского рынка.

На церемонии открытия нового корпуса школы присутствовали министр образования, науки, культуры и спорта Армении Жанна Андреасян, посол Италии в Армении Алессандро Ферранти, представители администрации Тавушской области и муниципалитета Дилижана.

Исполнительный директор Green Rock Management Group Катерина Данекина отметила, что создание Apicius Armenia является частью более широкого видения развития Дилижана.

«Когда мы начали формировать наше видение развития Дилижана, мы знали, что его будущее должно быть гораздо большим, чем здания и инфраструктура. Оно должно быть связано с людьми — с созданием среды, в которой талантливые и целеустремленные молодые люди смогут учиться, развиваться и строить свое будущее. Именно поэтому образование занимает столь важное место в нашем видении. Apicius Armenia привносит в Армению международный опыт и знания, предоставляя молодым людям возможность приобрести практические навыки, раскрыть свой потенциал и построить карьеру в сфере гостеприимства. Сегодня мы открываем новое здание, но, что еще важнее, — открываем новую страницу», — сказала она.

Katerina Danekina Green Rock

Директор Green Rock Foundation Катя Бредихина отметила, что школа, начавшая работу в сентябре 2025 года, с открытием нового здания расширяет созданную для студентов образовательную среду, обеспечивая современные условия как для теоретического, так и для практического обучения.

«При разработке своих проектов фонд Green Rock всегда учитывает долгосрочность их воздействия. Мы одновременно реализуем целый ряд проектов — культурных, образовательных и общественных, чтобы обеспечить комплексное развитие города Дилижана. Следуя той же логике, Apicius — это не просто школа, а целостная система, которая дает студенту образование, реальный опыт и непосредственную связь с местным сообществом и жителями. Наша цель — готовить специалистов, способных с первого же дня работать в реальной среде и содействовать долгосрочному развитию Дилижана», — сказала она.

Katya Bredikhina Green Rock

Образование, основанное на практическом опыте

В основе образовательной модели Apicius Armenia лежит практическое обучение: 80% учебного процесса проходит в реальной рабочей среде сферы гостеприимства, что позволяет студентам приобретать профессиональный опыт еще во время учебы.

Именно с этой целью кампус школы включает студенческое кафе CEMI (CEMI by Apicius), которое с первого дня обучения обслуживают исключительно студенты Apicius. Кафе открыто для всех гостей Дилижана.

Apicius Armenia предлагает двухлетнюю образовательную программу. В зависимости от выбранной образовательной траектории студенты могут продолжить второй год обучения во Флоренции либо полностью пройти программу в Армении.

В ходе обучения они получают профессиональную квалификацию, имеющую международное признание, а выпускники получают возможность продолжить образование по программам бакалавриата American University of Florence.

Green Rock Apicius.jpg

Итоги первого года: из Дилижана во Флоренцию

По завершении первого учебного года Apicius Armenia восемь студентов уже отправились во Флоренцию для продолжения образования и получения международного профессионального опыта.

На втором учебном году своей деятельности Apicius Armenia уже объединяет несколько десятков студентов из разных стран мира, которые связывают свое будущее со сферой гостеприимства.

Стипендиальные программы

Школа предлагает стипендиальные программы, которые распределяются между студентами по различным критериям — от мотивации до потребности в финансовой поддержке. Стипендиальный фонд пополняется за счет финансовых пожертвований различных заинтересованных организаций.

По мере развития Apicius Armenia крупнейший стипендиальный фонд традиционно предоставляет Green Rock, расширяя образовательные возможности для молодежи. Ежегодно Green Rock предоставляет студентам Apicius Armenia 10 полных стипендий.

Развитие Apicius Armenia является частью более широкой стратегии Green Rock и фонда Green Rock по развитию города Дилижана. Ее цель — развитие образовательного и профессионального потенциала сферы гостеприимства в Армении, локализация международного опыта и подготовка квалифицированных специалистов для отрасли.

Միջազգային չափանիշներով կրթություն՝ Դիլիջանում․ բացվեց Apicius Armenia-ի նոր մասնաշենքը

Իտալական գիտելիք, հայկական հյուրընկալություն․ Դիլիջանում բացվել է հյուրընկալության ու խոհարարության միջազգային դպրոց

Դիլիջանում ձուլվել են իտալական գիտելիքն ու հայկական հյուրընկալությունը։ Արդյունքում տուրիզմի կենտրոն դարձած քաղաքում բացվել է հյուրընկալության ու խոհարարության լավագույն դպրոցներից մեկի՝ Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի Հայաստանյան ներկայացուցչությունը։ Տուրիզմի զարգացմանը զուգահեռ Հայաստանում առաջնահերթ են դառնում արդեն մասնագիտացված ծառայություններն ու հատկապես հյուրընկալությունն ու խոհանոցը։ Այս դպրոցը կլինի երկրի ամենաառաջադեմ և պրոֆեսիոնալ կրթական համալիրը, հարյուրավոր ուսանողների տունը, ովքեր Հայաստան կբերեն դրական փոփոխություններ։

Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում նոր սարքավորումներով կրթական մասնաշենք է բացել

Դիլիջանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է անցած տարվանից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։

Միջազգային չափանիշներին համապատասխան եռահարկ շենքը ժամանակակից կրթական միջավայր է ստեղծում եւ նոր հնարավորություններ՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտում միջազգային կրթության զարգացման համար։

Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Այն հիմնադրվել է 2025 թ-ին Դիլիջանում Green Rock հիմնադրամի կողմից՝ Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը պատրաստում է մասնագետներ Հայաստանի զարգացող զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտի համար՝ միջազգային կրթական փորձը համադրելով Հայաստանի շուկայի կարիքների հետ։

Հայստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին եւ Կատերինա Դանեկինան

Հայստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին եւ Կատերինա Դանեկինան

Դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշել է, որ Apicius Armenia-ի ստեղծումը Դիլիջանի զարգացման ավելի լայն տեսլականի մասն է։

«Երբ մենք սկսեցինք ձեւավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու ենթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր եւ նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ եւ կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարեւոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել գործնական հմտություններ, բացահայտել իրենց ներուժը եւ կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարեւոր է՝ բացում ենք նոր էջ»,- ասել է Կատերինա Դանեկինան:

Կատերինա Դանեկինան

Կատերինա Դանեկինան

Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է, որ դպրոցը, գործունեությունը սկսելով 2025 թվականի սեպտեմբերին, նոր շենքի բացմամբ ընդլայնում է ուսանողների համար ստեղծված կրթական միջավայրը՝ ապահովելով ժամանակակից պայմաններ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցման համար։

«Green Rock հիմնադրամն իր նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարատեւությունը։ Մենք միաժամանակ մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական եւ համայնքային, որպեսզի կարողանանք կոմլեքս զարգացում ապահովել Դիլիջան քաղաքում։ Նույն տրամաբանությամբ Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ՝ ամբողջական համակարգ, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ եւ անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից եւ աջակցելու Դիլիջանի երկարատեւ զարգացմանը»,- ասել է նա:

Կրթություն՝ հիմնված գործնական փորձի վրա 

Apicius Armenia-ի կրթական մոդելի հիմքում գործնական ուսուցումն է. ուսումնական գործընթացի 80%-ն անցկացվում է հյուրընկալության ոլորտի իրական աշխատանքային միջավայրերում՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական փորձ դեռեւս ուսման տարիներին։ Հենց այդ նպատակով դպրոցի կամպուսը ներառում է CEMI (CEMI by Apicius) ուսանողական սրճարանը, որը սպասարկում են բացառապես Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է Դիլիջանի բոլոր հյուրերի համար։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Կախված իրենց կրթական ուղուց՝ ուսանողները կարող են երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Ուսումնառության ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը American University of Florence-ի բակալավրի ծրագրերում։

 Կատյա Բրեդիխինան

Կատյա Բրեդիխինան

Առաջին տարվա արդյունքները Դիլիջանից՝ Ֆլորենցիա 

Apicius Armenia-ի առաջին ուսումնական տարվա ավարտից հետո 8 ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ շարունակելու կրթությունը եւ ձեռք բերելու միջազգային մասնագիտական փորձ։ Դպրոցի գործունեության երկրորդ ուսումնական տարում Apicius Armenia-ն արդեն միավորում է մի քանի տասնյակ ուսանողների աշխարհի տարբեր երկրներից, որոնք իրենց ապագան կապում են հյուրընկալության ոլորտի հետ։

Կրթաթոշակային ծրագրեր

Դպրոցն առաջարկում է կրթաթոշակային ծրագրեր, որոնք ուսանողների միջեւ բաշխվում են տարբեր չափանիշներով՝ սկսած մոտիվացիայից մինչեւ ֆինանսական աջակցության կարիքներ։ Կրթաթոշակային ֆոնդը համալրվում է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ։

Apicius Armenia-ի զարգացմանը զուգահեռ կրթաթոշակային ամենամեծ ֆոնդը ավանդաբար տրամադրվում է Green Rock-ի կողմից, որն ընդլայնում է երիտասարդների համար կրթական հնարավորությունները։ Ամեն տարի Green Rock-ն Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։

Apicius Armenia-ի զարգացումը Green Rock-ի եւ Green Rock հիմնադրամի կողմից Դիլիջան քաղաքի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել հյուրընկալության ոլորտի կրթական եւ մասնագիտական ներուժը, տեղայնացնել միջազգային փորձը եւ պատրաստել ոլորտի համար որակյալ մասնագետներ։

Apicius Armenia. կարծրատիպի փոփոխությունը, երեք ուղղությունները եւ նոր շենքը

Banks.am-ի հետ զրույցում Green Rock հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան պատմել է՝ ինչպիսի փոփոխություններ են սպասվում Դիլիջանում մոտ ապագայում:

Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածները, որտեղ Կատյա Բրեդիխինան խոսել է Apicius Armenia հյուրընկալության դպրոցի մասին:

Փոխել կարծրատիպը 

Apicius Armenia հյուրընկալության դպրոցում մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներ եւ միջազգային կրթություն, որը հղկվել է տարիների ընթացքում: Մեր գործընկերներն այս ոլորտում ունեն 28 տարվա փորձ: Բացելով հյուրընկալության դպրոցը՝ ցանկանում ենք հզորացնել արդեն իսկ գոյություն ունեցող հատկանիշները, որպեսզի այդ ամենն իրականացվի ավելի թեթեւ, պարզ եւ պրոֆեսիոնալ: Մեզ համար շատ կարեւոր է փոխել այն կարծրատիպը, թե սպասարկման ոլորտում աշխատելը կարող է ամոթալի լինել:

2024 թվականի ապրիլին սկսեցինք հյուրընկալության դպրոցի բացման համար գործընկերոջ ընտրությունը: Ի սկզբանե մեզ համար կարեւոր էր ներգրավել միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան գործընկերոջ: Նա պետք է լիներ ակտիվ, ճկուն, դինամիկ, առաջադեմ եւ փորձառու: Ուսումնասիրեցինք մի շարք տարբերակներ՝ հիմնականում Եվրոպայից եւ Ասիայից:

Արդյունքում ձեւավորվեց ամբողջ աշխարհի 20 դպրոցներից բաղկացած «shortlist»: Ես այցելեցի բոլոր այդ հաստատությունները եւ վարեցի բանակցություններ: Արդյունքում ընտրեցինք Ֆլորենցիայի արվեստների համալսարանը: Մեր նախագիծը շատ հավակնոտ էր, նախատեսում էինք դպրոցը բացել մի քանի ամսվա ընթացքում: Իտալացիները մեզ հետ ներգրավվեցին այս «արկածախնդրության» մեջ (ժպտում է – հեղ.), եւ դպրոցը բացվեց 2025 թվականի սեպտեմբերին:

Երեք հիմնական ուղղությունները

Apicius Armenia-ն ունի երեք հիմնական ուղղություն՝ ակադեմիական ծրագիր, Food, Wine and Wellness (խոհարարներ, հրուշակագործներ, սոմելյեներ, սննդաբաններ) եւ երրորդ ուղղությունը՝ Hospitality Management (հաղորդակցություն, հյուրանոցների եւ ռեստորանների կառավարում եւ այլն):

Դպրոցում երկամյա ուսուցումից հետո ուսանողը դառնում է կայացած պրոֆեսիոնալ, եւ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այս կրթությունը լիովին բավարար է առաջնակարգ հաստատություններում աշխատելու համար: Դպրոցում դասավանդում են իտալացիները, որոնք հատուկ այդ նպատակով ժամանում են Դիլիջան: Ուսման ընթացքում ուսանողներն անմիջապես աշխատում են իրական բիզնեսներում՝ իրենց դասախոսների վերահսկողության ներքո:

C-E-M-I

Մեկ ամսից մենք Դիլիջանում բացում ենք մեր C-E-M-I-ն (Community Engagement Member Institute): Դա իրական բիզնեսի ինստիտուցիա է, որը սկսում է գործել համայնքում: Այնտեղ աշխատում են միայն ուսանողներ, բայց դա լիարժեք բիզնես է, որտեղ կարող է գալ ցանկացած մարդ՝ սնվելու կամ սուրճ խմելու: Դիլիջանի C-E-M-I-ում կլինի իտալական խոհանոց, եւ աշակերտները կպատրաստեն այն, ինչ սովորում են դասերի ընթացքում։

Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել Ֆլորենցիայում:

Այժմ ընթացքում է Apicius Armenia-ի նոր շենքի կառուցումը: Այնտեղ կլինեն լսարաններ, լաբորատորիաներ եւ եւս մեկ ռեստորան՝ C-E-M-I ձեւաչափով: Իսկ հարեւան շենքում կլինի բնակության տարածք ուսանողների, դասախոսների եւ դպրոցի աշխատակիցների համար:

World Region of Gastronomy անվանակարգի համար հայտը

2026 թվականի սկզբին Green Rock հիմնադրամը դարձել էր Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT, International Institute of Gastronomy, Culture, Arts and Tourism) անդամ: Սա փորձագետների եւ պրոֆեսիոնալների համաշխարհային ցանց է, որը զբաղվում է տարածքների զարգացմամբ՝ վերոնշյալ ուղղությունների միջոցով: Այս համայնքի մաս կազմելը մեծ առավելություն է երկրի համար եւ հիանալի հնարավորություն՝ գրավելու միջազգային ուշադրություն։

Այս տարվա մայիսին նախատեսում ենք հայտ ներկայացնել World Region of Gastronomy անվանակարգի համար՝ ներկայացնելով Հայաստանի եւ մասնավորապես Դիլիջանի մշակութային ու խոհարարական ավանդույթները, ինչպես նաեւ՝ զբոսաշրջային ներուժը:

Ընդունելության գործընթացը

Apicius Armenia կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր ունեն դպրոցական ատեստատ՝ առանց տարիքային սահմանափակման: Մեր ամենատարեց ուսանողը 53 տարեկան է. նա Արցախից մի կին է, որը ցանկանում է վերսկսել իր կյանքն արդեն Դիլիջանում եւ այստեղ հյուրանոց բացել:

Այս պահին ունենք 16 ուսանող՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ընդունվելու համար անհրաժեշտ է անգլերենի իմացություն, իսկ մնացած բոլոր մանրամասները կարելի է գտնել դպրոցի կայքում.

Source: GastroVino (Mediamax)

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Sign up to see the stories behind our projects and the people who make them possible. We’ll share regular updates on the progress we’re making together in Dilijan and how you can be a part of what's next.