Ձմեռը Դիլիջանում

Դիլիջանը կյանքի է գալիս ամռանը։ Փողոցները լցվում են հյուրանոցներն, ու հյուրատները միշտ լիքն են, սրճարաններն ու թեյարանները՝ լի զրույցներով ու ջերմ մթնոլորտով։ Այնուհետև գալիս է նոյեմբերը, և քաղաքը լռում է։ Դիլիջանի զբոսաշրջությունը տարիներ շարունակ սեզոնային է եղել, և դեկտեմբերը, երբ քաղաքը առավել գեղեցիկ է, միշտ համարվել է ամենապասիվ ամիսներից մեկը։

«Դիլիջանը ձմռանը» մեր պատասխանն է այս խնդրին։ Դեկտեմբերի յուրաքանչյուր հանգստյան օր մենք քաղաքի սիրտը վերածում ենք Սուրբ Ծննդյան տոնավաճառի՝ միավորելով տեղական խոհանոցը, ձեռագործությունները, երաժշտությունն ու տոնական այն ջերմ ու ուրախ էներգիան, որին Դիլիջանը արժանի է իր ամենապատկերագեն սեզոնին։

Այն, ինչ սկսվել էր որպես գաղափար քաղաքի ձմեռային կյանքին թթվածին տալու համար, դարձել է Green Rock բարեգործական հիմնադրամի գլխավոր նախագծերից մեկը, և մենք ամեն տարի նախատեսում ենք այն իրականացնել ավելի մեծ ու ավելի հիշվող։

Դեկտեմբերի 6-7

Առաջին շաբաթ-կիրակին
Դիտիր YouTube-ում

Դեկտեմբերի 13-14

Երկրորդ շաբաթ-կիրակին
Դիտիր YouTube-ում

Դեկտեմբերի 20-21

Երրորդ տոնական շաբաթ-կիրակին
Դիտիր YouTube-ում

Դեկտեմբերի 20-21

Ջերմությամբ և տոնակատարությամբ լի վերջին շաբաթ-կիրակին։
Դիտիր YouTube-ում

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք մեր նախագծերի և դրանք իրականություն դարձնող մարդկանց մասին։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում արձագրած առաջընթացի մասին։ Ինչպես նաև կտեղեկացնենք ձեզ՝ ինչպես կարող եք մեր առաքելության մասը լինել։