Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը

Դիլիջանի մշակութային կյանքը համալրվում է նոր ու երկարաժամկետ նախաձեռնությամբ․ Green Rock Management Group-ը, Green Rock բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի նպատակն է Դիլիջանում պարբերաբար կազմակերպել համերգներ և մշակութային միջոցառումներ՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։

Green Rock-ի տեսլականում Դիլիջանի զարգացումը ներառում է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, այլև կրթության և մշակույթի զարգացումը՝ ձևավորելով կենսունակ, գրավիչ և նոր հնարավորություններով քաղաքային միջավայր։ Այս գաղափարի կարևոր մասն է Green Rock բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն աջակցում է մշակութային նախաձեռնություններին և նպաստում համայնքի մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս նախաձեռնության նոր փուլն է։ Նվագախմբի մասնակցությամբ Դիլիջանում նախատեսվող համերգները նոր շունչ կհաղորդեն քաղաքի մշակութային կյանքին՝ դասական երաժշտությունը դարձնելով քաղաքի մշակութային առօրյայի ավելի հասանելի և պարբերական մասը։

«Դիլիջանի զարգացումը մեզ համար միայն շենքեր և ենթակառուցվածքներ ստեղծելը չէ։ Կարևոր է նաև այն միջավայրը, որը ձևավորվում է դրանց շուրջ։ Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը լինի քաղաք, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն բնությունը վայելելու, այլև մշակութային կյանքին մասնակցելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս տեսլականի կարևոր և շատ խորհրդանշական մասն է», – նշել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

«Ինձ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար կարևոր առաքելություն է բարձրարժեք դասական երաժշտությունը հասանելի դարձնել Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում, հատկապես՝ նոր սերնդին։ Շնորհակալ ենք Green Rock-ին մեր տեսլականին միանալու և երկարաժամկետ համագործակցության համար։ Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերով սիմֆոնիկ երաժշտությունը պարբերաբար կհնչի Դիլիջանում՝ շարունակելով քաղաքի հարուստ երաժշտական ավանդույթն ու դառնալով նրա մշակութային կյանքի կարևոր մասը», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Green Rock բարեգործական հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան ընդգծել է, որ մշակույթը քաղաքի գրավչության և զարգացման կարևոր բաղադրիչներից է։

«Հարուստ մշակութային կյանքը ցանկացած քաղաքի զարգացման կարևոր պայմաններից է, հատկապես երբ քաղաքը զարգանում է որպես զբոսաշրջային ուղղություն։ Վստահ եմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները կարևոր ներդրում կլինեն Դիլիջանի մշակութային կյանքի համար», – նշել է Կատյա Բրեդիխինան։

Հուշագրի շրջանակում առաջին համերգը Դիլիջանում տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրում ներառված ապագա համերգասրահի տարածքում՝ նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ։

Green Rock բարեգործական հիմնադրամը համագործակցության համաձայնագիր ունի նաև Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ։

Սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Դիլիջան

Նշենք, որ Green Rock բարեգործական հիմնադրամը համագործակցության համաձայնագիր ունի նաև Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ։

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

«Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

«Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Sign up to see the stories behind our projects and the people who make them possible. We’ll share regular updates on the progress we’re making together in Dilijan and how you can be a part of what's next.