Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում նոր սարքավորումներով կրթական մասնաշենք է բացում

Արմինֆո.Դիլիջանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է անցած տարվանից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։

Միջազգային չափանիշներին համապատասխան եռահարկ շենքը ժամանակակից կրթական միջավայր է ստեղծում և նոր հնարավորություններ՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտում միջազգային կրթության զարգացման համար։

Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Այն հիմնադրվել է 2025 թ-ին Դիլիջանում Green Rock հիմնադրամի կողմից՝ Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը պատրաստում է մասնագետներ Հայաստանի զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի համար՝ միջազգային կրթական փորձը համադրելով Հայաստանի շուկայի կարիքների հետ։

Դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշել է, որ Apicius Armenia-ի ստեղծումը Դիլիջանի զարգացման ավելի լայն տեսլականի մասն է։

«Երբ մենք սկսեցինք ձևավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու նթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարևոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել գործնական հմտություններ, բացահայտել իրենց ներուժը և կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարևոր է՝ բացում ենք նոր էջ»։

Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է, որ դպրոցը, գործունեությունը սկսելով 2025 թվականի սեպտեմբերին, նոր շենքի բացմամբ ընդլայնում է ուսանողների համար ստեղծված կրթական միջավայրը՝ ապահովելով ժամանակակից պայմաններ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցման համար։

“Green Rock հիմնադրամն իր  նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարատևությունը։ Մենք միաժամանակ մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական և համայնքային, որպեսզի կարողանանք կոմլեքս զարգացում ապահովել Դիլիջան քաղաքում։ Նույն տրամաբանությամբ,Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ ամբողջական համակարգ, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ, և անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից և աջակցելու Դիլիջանի երկարատև զարգացմանը”։

Կրթություն՝ հիմնված գործնական փորձի վրա

Apicius Armenia-ի կրթական մոդելի հիմքում գործնական ուսուցումն է․ ուսումնական գործընթացի 80%-ն անցկացվում է հյուրընկալության ոլորտի իրական աշխատանքային միջավայրերում՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական փորձ դեռևս ուսման տարիներին։ Հենց այդ նպատակով դպրոցի կամպուսը ներառում է CEMI (CEMI by Apicius) ուսանողական սրճարանը, որը սպասարկում են բացառապես  Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է Դիլիջանի բոլոր հյուրերի համար։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Կախված իրենց կրթական ուղուց՝ ուսանողները կարող են երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Ուսումնառության ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը American University of Florence-ի բակալավրի ծրագրերում։

Առաջին տարվա արդյունքներըԴիլիջանից՝ Ֆլորենցիա

Apicius Armenia-ի առաջին ուսումնական տարվա ավարտից հետո 8 ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ շարունակելու կրթությունը և ձեռք բերելու միջազգային մասնագիտական փորձ։ Դպրոցի գործունեության երկրորդ ուսումնական տարում Apicius Armenia-ն արդեն միավորում է մի քանի տասնյակ ուսանողների աշխարհի տարբեր երկրներից, որոնք իրենց ապագան կապում են հյուրընկալության ոլորտի հետ։

Կրթաթոշակային ծրագրեր

Դպրոցն առաջարկում է կրթաթոշակային ծրագրեր, որոնք ուսանողների միջև բաշխվում են տարբեր չափանիշներով՝  սկսած մոտիվացիայից մինչև ֆինանսական աջակցության կարիքներ։ Կրթաթոշակային ֆոնդը համալրվում է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ֆինանսակն նվիրատվությունների շնորհիվ։

Apicius Armenia-ի զարգացմանը զուգահեռ կրթաթոշակային ամենամեծ ֆոնդը ավանդաբար  տրամադրվում է Green Rock-ի կողմից, որն ընդլայնում է  երիտասարդների համար կրթական հնարավորությունները։ Ամեն տարի Green Rock-ն Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։

Apicius Armenia-ի զարգացումը Green Rock-ի և Green Rock հիմնադրամի կողմից Դիլիջան քաղաքի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել հյուրընկալության ոլորտի կրթական և մասնագիտական ներուժը, տեղայնացնել միջազգային փորձը և պատրաստել ոլորտի համար որակյալ մասնագետներ։

Միջազգային չափանիշներով կրթություն՝ Դիլիջանում․ բացվեց Apicius Armenia-ի նոր մասնաշենքը

Իտալական գիտելիք, հայկական հյուրընկալություն․ Դիլիջանում բացվել է հյուրընկալության ու խոհարարության միջազգային դպրոց

Դիլիջանում ձուլվել են իտալական գիտելիքն ու հայկական հյուրընկալությունը։ Արդյունքում տուրիզմի կենտրոն դարձած քաղաքում բացվել է հյուրընկալության ու խոհարարության լավագույն դպրոցներից մեկի՝ Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի Հայաստանյան ներկայացուցչությունը։ Տուրիզմի զարգացմանը զուգահեռ Հայաստանում առաջնահերթ են դառնում արդեն մասնագիտացված ծառայություններն ու հատկապես հյուրընկալությունն ու խոհանոցը։ Այս դպրոցը կլինի երկրի ամենաառաջադեմ և պրոֆեսիոնալ կրթական համալիրը, հարյուրավոր ուսանողների տունը, ովքեր Հայաստան կբերեն դրական փոփոխություններ։

Սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Դիլիջան

Դիլիջանի մշակութային կյանքը համալրվում է նոր ու երկարաժամկետ նախաձեռնությամբ․ Green Rock Management Group-ը, Green Rock բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի նպատակն է Դիլիջանում պարբերաբար կազմակերպել համերգներ և մշակութային միջոցառումներ՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։

Green Rock-ի տեսլականում Դիլիջանի զարգացումը ներառում է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, այլև կրթության և մշակույթի զարգացումը՝ ձևավորելով կենսունակ, գրավիչ և նոր հնարավորություններով քաղաքային միջավայր։ Այս գաղափարի կարևոր մասն է Green Rock բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն աջակցում է մշակութային նախաձեռնություններին և նպաստում համայնքի մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս նախաձեռնության նոր փուլն է։ Նվագախմբի մասնակցությամբ Դիլիջանում նախատեսվող համերգները նոր շունչ կհաղորդեն քաղաքի մշակութային կյանքին՝ դասական երաժշտությունը դարձնելով քաղաքի մշակութային առօրյայի ավելի հասանելի և պարբերական մասը։

«Դիլիջանի զարգացումը մեզ համար միայն շենքեր և ենթակառուցվածքներ ստեղծելը չէ։ Կարևոր է նաև այն միջավայրը, որը ձևավորվում է դրանց շուրջ։ Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը լինի քաղաք, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն բնությունը վայելելու, այլև մշակութային կյանքին մասնակցելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս տեսլականի կարևոր և շատ խորհրդանշական մասն է», – նշել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

«Ինձ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար կարևոր առաքելություն է բարձրարժեք դասական երաժշտությունը հասանելի դարձնել Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում, հատկապես՝ նոր սերնդին։ Շնորհակալ ենք Green Rock-ին մեր տեսլականին միանալու և երկարաժամկետ համագործակցության համար։ Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերով սիմֆոնիկ երաժշտությունը պարբերաբար կհնչի Դիլիջանում՝ շարունակելով քաղաքի հարուստ երաժշտական ավանդույթն ու դառնալով նրա մշակութային կյանքի կարևոր մասը», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Green Rock բարեգործական հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան ընդգծել է, որ մշակույթը քաղաքի գրավչության և զարգացման կարևոր բաղադրիչներից է։

«Հարուստ մշակութային կյանքը ցանկացած քաղաքի զարգացման կարևոր պայմաններից է, հատկապես երբ քաղաքը զարգանում է որպես զբոսաշրջային ուղղություն։ Վստահ եմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները կարևոր ներդրում կլինեն Դիլիջանի մշակութային կյանքի համար», – նշել է Կատյա Բրեդիխինան։

Հուշագրի շրջանակում առաջին համերգը Դիլիջանում տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրում ներառված ապագա համերգասրահի տարածքում՝ նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ։

Նշենք, որ Green Rock բարեգործական հիմնադրամը համագործակցության համաձայնագիր ունի նաև Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ։

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

«Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

«Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

A New Chapter for Armenian Textile Heritage Opens in Dilijan

A renewed space dedicated to Armenia’s rich textile traditions has opened in Dilijan, marking an important moment for the preservation of the country’s cultural heritage. The Dilijan branch of the Hovhannes Sharambeyan Museum of Folk Art has been transformed into a specialized museum focusing on Armenian textile art from traditional carpets and embroidery to lace and historic fabrics that reflect centuries of craftsmanship.

The transformation of the museum was made possible through the reconstruction of its historic 1896 building, carried out with the support of the Ministry of Education, Science, Culture and Sports of Armenia. As part of a cooperation memorandum, the Green Rock Foundation contributed to the creation of the museum’s renewed and modernized exhibition, becoming an official Friend of the Museum.

The opening of the exhibition is especially symbolic, as it coincides with the 100th anniversary of the birth of Hovhannes Sharambeyan, one of the most influential figures in Armenian cultural life and a passionate advocate for the preservation of folk art traditions.

Visitors to the museum can explore a diverse collection of Armenian textiles, including carpets, embroidery, and lace that represent different regions, techniques, and historical periods. The exhibition brings together items from the museum’s own collection, private holdings, and state cultural funds, creating a rich narrative of Armenia’s textile heritage. 

Reflecting on the initiative, Katya Bredikhina, Head of the Green Rock Foundation, emphasized the broader significance of the project:
“For us, preserving cultural heritage is not only about caring for the past, but also investing in the future of communities. The Armenian Textile Museum in Dilijan is a project deeply rooted in tradition while looking toward modern cultural development and sustainable community life.”

Follow the Journey of Green Rock Foundation

Հետևեք Green Rock հիմնադրամի աշխատանքներին

Sign up to see the stories behind our projects and the people who make them possible. We’ll share regular updates on the progress we’re making together in Dilijan and how you can be a part of what's next.